Գլխավոր Ավելին

Համալսարանական ռևմատոլոգները CORA 2025-ին 2 գիտական աշխատանք են ներկայացրել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկներ Նունե Մանուկյանը, Աննա Սարգսյանը և Սոնա Մարդոյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում մասնակցել են CORA 2025 (Controversies in Rheumatology & Autoimmunity) կոնգրեսին:

Մեր բժիշկները ներկայացրել են համալսարանական հիվանդանոցում իրականացրած 2 գիտական աշխատանք: Աշխատանքները նվիրված էին սպոնդիլոարթրիտ ունեցող բուժառուներին։

Հետազոտության ընթացքում գնահատվել է բուժման արդյունավետությունը, առանձնակի շեշտվել է բիոլոգիական դեղամիջոցների արդյունավետությունը։ Արդի դեղամիջոցների հասանելիության պայմաններում լիովին հնարավոր է մոդիֆիկացնել հիվանդությունը, կանխարգելել ողնաշարի դեֆորմացիաների առաջացումը, բարելավել կյանքի որակը։

Հետազոտության ներկայացումը ընթացել է ինտերակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով: Կոնգրեսը բավականին հետաքրքիր էր, քանզի ներկայացվել են տարբեր խնդրահարույց հարցեր, տարբեր դիրքորոշումներ, դահլիճում ներկա բժիշկները հնարավորություն են ունեցել քվեարկելով հայտնել իրենց կարծիքը։

Համալսարանական հիվանդանոցի բժիշկները CORA 2025 կոնգրեսից վերադարձել են նոր գիտելիքներով:

×
facebook sharing button facebook